Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Շաբաթապահք՝ Արցախի համար Աստվածամոր բարեխոսության խնդրանքով

Շաբաթապահք՝ Արցախի համար Աստվածամոր բարեխոսության խնդրանքով
04.08.2023 | 22:38

Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, օգոստոսի 13-ին մենք միասնաբար պետք է տոնենք մեր Եկեղեցու տաղավար տոներից մեկը՝ Աստվածամոր Վերափոխման տոնը։ Համաձայն եկեղեցական տոնացույցի մեծ տոներին նախորդում են պահեցողության որոշակի օրեր, ուստի, ելնելով ներկա ճգնաժամային իրավիճակից՝ Արցախի թեմը հրավիրում է բոլորին Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը դարձնել համազգային աղոթքի և ապաշխարության մի շրջան։

Քանի որ ներկայումս արցախցիները ակամա գտնվում են սննդային պահքի մեջ, ուստի մեր հորդորն է, որ օգոստոսի 7-12-ը մեր ուշադրությունն առավել կենտրոնացնենք աղոթքի, ինքնաքննության և հոգևոր պահեցողության վրա։ Որպես օգտակար տարբերակ, առաջարկում ենք այդ մեկ շաբաթվա ընթացքում աղոթել՝ Դավթի Սաղմոսների գիրքը ամբողջությամբ ընթերցելով։ Օգոստոսի 12-ին ժամը 19։00-ին Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում երեկոյան ժամերգության ընթացքին տեղի կունենա շաբաթապահքն ամփոփող միասնական աղոթք։

Եկեք միասնաբար մեր անկեղծ զղջումով և աղոթքով Աստվածամոր բարեխոսությունը խնդրենք Արցախ աշխարհի խաղաղության և հայ ազգի միասնության համար։

ՀԱՍԵ Արցախի թեմ

Դիտվել է՝ 5968

Մեկնաբանություններ